Ակվարիումի բնակիչները

Այսօր մեր ակվարիումը  արդեն լիարժեք դարձավ,որովհետև այնտեղ հայտնվեցին նրա բնակիչները:Բնակիչները ոսկե ձկնիկներն ու Սրակիր (Меченосец) տեսակի ձկներն են:

Նրանք քանակով տասն են՝ 5-ը Ոսկե ձկնիկ,իսկ 5-ը Սրակիր:Տեսակներից յուրաքանչյուրում  կա երկու տղա,երեք աղջիկ:Այդպես ենք ընտրել,որ հետագայում նրանք բազմանան:

Մեր ակվարիումը հագեցած է բոլոր անհրաժեշտ պարագաներով,որոնք պետք են այս երկու տեսակի ձկներին:

Ներկայացնում ենք նրանց խնամքի մասին մի քանի տեղեկություններ :

Սրակիր  (Меченосец)

Այս ձկները մեծանում են մինչև 8 սմ: Նրանց համար պետք է պատրաստել երկար ակվարիում,իսկ մեր ակվարիումը ուղղանկյուն է ու մեր ձկները իրենց լավ են զգում: Ցանկալի է, որ ակվարիումում լինեն բույսեր, որոնք հասնում են ջրի մակերևույթին: Այս ձկներին հարկավոր է 20-26 աստիճան տաքություն: Նրանց կերակրումը մեծ խնդիր չի առաջացնում, նրանք կարող են ուտել և՛ չոր, և՛ կենդանի կեր:

Ոսկե ձկնիկ  

Ոսկե ձկնիկի հայրենիքը Չինաստանն է: Այս ձկները դասվում են ամենաքիչ խնամք պահանջող ձկների շարքին: Նույնիսկ +15 ջերմաստիճանը նորմալ է նրանց համար: Ուտելիքի նկատմամբ պահանջկոտ չեն, բայց խորհուրդ է տրվում նրանց տրամադրել լողալու մեծ տարածք: Երկարակյաց ձկների համբավ ունեն. կարող են ապրել 10 և ավելի տարի:

Նյութը՝ Նազեի Սանոյանի

Оставьте комментарий