101 զարմանահրաշ գիտափորձերի փորձարկում տարատարիք ճամբարակաների ջոկատում

Նախագիծ

Նպատակը-101 զարմանհրաշ գիտափորձերի գրքի փորձերի միջոցով անվտանգ փորձերը հասանելի դարձնել բոլորին՝ փորձարկել  տարատարիք ճամաբարակների հետ։Սովորողների միջոցով դրանք փոխանցել տուն կենդանություն հաղորդելով գիտության աշխարհին։

Читать далее

Հանելուկներ բույսերի մասին

14368861_1180857025326663_8667258972138935766_n

Հանելուկներ ծառերի ծաղիկների,բույսերի մասին:

Գլխարկը կապույտ,

Շապիկը կանաչ

Մի փոքրիկ ծաղիկ

Ամենիս ճանաչ:

 

Ո՞ր ծաղիկն է կլորերես,

Օգտակար են սերմերը մեզ,

Շատ է սիրում արեգակին,

Միշտ նայում է նրա դեմքին:

Անտառի տերը,

Անտառի արքան,

Նրան դարերը

Թվում են վայրկյան:

Դաշտի զարդն է,

Գույնը՝ ալ,

Ամեն այտին

Սի սև խալ:

Այն ի՞նչն է,ի՞նչը,

Հուըն անուշ,

Ինքը՝ կարմիր,

Կոթը փուշ:

 

Թեև նա չունի

Ատամ ու բերան,

Բայց քեզ կկծի,

Թե ձեռք տաս նրան:

 

Ձեռքեր չունի ՙ

Ծափ է տալիս,

Քամու երգին

Չափ է տալիս:

Ձյան սպիտակ օրորոցից

Ինչպես մանուկն իր մոր ծոծից,

Ո՞ր ծաղիկն է մեզ հյուր գալիս,

Գարնան գալը իմաց տալիս:

 

Դուք բոլորդ գիտեք նրան,

Ունի ճկուն բարակ իրան,

Բնակվում է ճահիճներում

Ու Ձեզ համար սրինգ դառնում:

 

Թեև ոչ մի ներկ

Չունի իր ձեռքում,

Բայց ամենուրեք

Կանաչ է ներկում:

Այն որ ծառը

Բարձր է փղից,

Իսկ պտուղը

Փոքր է ձվից:

Ի՞նչն է ցրտին մերկանում,

Ամռան ծոգին հանգնվում:

 

Ի՞նչն է ջրում կյանք առնում,

Մետաքս ու թուղթ է դառնում,

Դառնում ընտիր դեղանյութ,

Ձկնիկներին լավ սնունդ:

 

Վաղ գարունքին ճյուղին թառում,

Արեգակին աչք է հառում,

Ու մի օր էլ պայթում է նա,

Ու պայթունով նոր կյանք առնում:

 

Մի օր մտա ես անտառ,

Առվի ափին տեսա ծառ,

Տխուր- տրտում սոսափում,

Ասես արցունք էր թափում:

 

Մանուշակ,արևածաղիկ,կաղնի,կակաչ,վարդ,եղինջ,ծառ,ձնծաղիկ,եղեգն,մամուռ,ջրիմուռ,բողբոջ ուռենի,կաղնի ,ծառ:

 

 

 

 

 

Ակվարիումի բնակիչները

Այսօր մեր ակվարիումը  արդեն լիարժեք դարձավ,որովհետև այնտեղ հայտնվեցին նրա բնակիչները:Բնակիչները ոսկե ձկնիկներն ու Սրակիր (Меченосец) տեսակի ձկներն են:

Նրանք քանակով տասն են՝ 5-ը Ոսկե ձկնիկ,իսկ 5-ը Սրակիր:Տեսակներից յուրաքանչյուրում  կա երկու տղա,երեք աղջիկ:Այդպես ենք ընտրել,որ հետագայում նրանք բազմանան:

Մեր ակվարիումը հագեցած է բոլոր անհրաժեշտ պարագաներով,որոնք պետք են այս երկու տեսակի ձկներին:

Ներկայացնում ենք նրանց խնամքի մասին մի քանի տեղեկություններ :

Սրակիր  (Меченосец)

Այս ձկները մեծանում են մինչև 8 սմ: Նրանց համար պետք է պատրաստել երկար ակվարիում,իսկ մեր ակվարիումը ուղղանկյուն է ու մեր ձկները իրենց լավ են զգում: Ցանկալի է, որ ակվարիումում լինեն բույսեր, որոնք հասնում են ջրի մակերևույթին: Այս ձկներին հարկավոր է 20-26 աստիճան տաքություն: Նրանց կերակրումը մեծ խնդիր չի առաջացնում, նրանք կարող են ուտել և՛ չոր, և՛ կենդանի կեր:

Ոսկե ձկնիկ  

Ոսկե ձկնիկի հայրենիքը Չինաստանն է: Այս ձկները դասվում են ամենաքիչ խնամք պահանջող ձկների շարքին: Նույնիսկ +15 ջերմաստիճանը նորմալ է նրանց համար: Ուտելիքի նկատմամբ պահանջկոտ չեն, բայց խորհուրդ է տրվում նրանց տրամադրել լողալու մեծ տարածք: Երկարակյաց ձկների համբավ ունեն. կարող են ապրել 10 և ավելի տարի:

Նյութը՝ Նազեի Սանոյանի

Բնագիտության լաբորատորիայի նոր բնակիչը

 

 

«Կանաչ մոլորակ» նախագիծ

 

 

Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողների  հետ միասին տարբեր նախագծեր ենք փորձում իրականացնել:Այս պահին առանձնացրել ենք մի  նախագիծ` «Կանաչ մոլորակ»:«Կանաչ մոլորակ» նախագծի շրջանակներում սովորողների հետ միասին սկսեցինք ծաղկատունկ անել, կտրոներ բազմացնել,վերատունկ անել,բայց  ծաղկատունկի օր կամ շաբաթ չենք հայտարարել, այլ ամբողջ տարին տրամադրում ենք դրան:Այն անընդահատ աշախատանք է,որը մենք ոչ թե միջոցառում այլ կրթական խնդիր ենք դիտել:Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր սովորող մեկ ծաղիկ կամ թուփ է բերել և տնկել :

Բույսերը տնկելուց անմիջապես հետո սկսվեց դիտարկման փուլը. երեխաները սիրով

են խնամում ու հետևում իրենց բույսին:Մեկ շաբաթվա ընթացքում 40 թաղար ծաղիկ ենք վերատունկ արել:Այսքանով չի ավարտվում մեր աշխատանքը. Հիմա յուրաքանչյուր սովորող իր տնկած ծաղկի, բույսի մասին տեղեկություն է հավաքում հանրագիտարանից, ինտերնետից և փորձում ենք ստեղծել ծաղիկների  հանրագիտարան:Նյութերը պարբերաբար կհապարակենք բլոգներում և կայքեում:

«Կանաչ մոլորակ» նախագիծ զուգահեռ իրականացնելու ենք «Մաքուր համայնք նախագիծը» իրականացնում ենք հետևյալ կերպ. առանձնացնելու ենք թափոների հետևյալ տեսակները.

  • Թղթի թափոն
  • Պոլիէթիլենի թափոն
  • Հացի մնացորդ
  • Ստվարաթղթի թափոն
  • Ապակե տարա

Նախագծին մասնակցում են դասավանդողները, սովորողները, ծնողները:

Յուրաքանչյուր թափոնին համապատասխան աման է տեղադրված, դպրոցի սրահում, որտեղ էլ հավաքում ենք համապատասխան թափոները:

Թափոների մի մասը օգտագործում ենք ուսումնական գործունեության ժամանակ, իսկ մյուս մասն էլ հանձնում համապատասխան կենտրոներին:

Օրինակ` պոլիէթիլենային շշերից ծաղկի թաղարներ ենք պատրաստում, ստվարաթղթերը օգտագործել ենք  դիզայնի մեջ և այլն:

Սովորողները իրենց հավաքած թափոները կշռում, գրանցում են նախօրոք կազմված էջերի վրա, և արդյունքում կազմում վարժություններ, խնդիրներ ու որպես ուսումնական նյութ օգտագործում դասաժամին:

 

Մեր կանաչ բարեկամների մասին

1 սերմ+ 1 ծաղիկ+ 1 թուփ…

Այլտրանքային կաԽովի թաղարներ

Սենյակային Զարդաբույսերի խնամքը

«Ծաղկաձոն»

Բացօթյա գործնական դաս Գերալդ Քյոլլերի հետ

Ծաղկատունկ

 

Փորձեր 5-7 տարեկան երեխաների համար

Հետաքրքիր փորձերի ընթացքում երեխաները պատասխաններ կստանան որոշ բնական երևույթների մասին և կբավարարեն իրենց ամեն ինչ իմանալու անհագ ցանկությունը…                                                                                                                                                                                                                                                                                                                              Ծանր-թեթև

Պատրաստեք մի քանի միևնույն չափսի, բայց զանգվածով տարբեր իրեր։ Առաջարկեք երեխային իրենց ձեռքը վերցնել այդ իրերը և փորձել զգալ, որն է ծանր, որը թեթև։ Այնուհետ փորձը կարելի է շարունակել այդ իրերը նետելով.
– հատակին և լսելով, թե ինչպիսի ձայնով է այն հարվածում մակերեսին,
– ջրի մեջ, ուշադրություն դարձնելով դուրս ցայտող ջրին,
– ավազի մեջ, ուշադրություն դարձնելով իրի հարվածից առաջացած փոսիկին։
Որպես նյութի ամրապնդում, կարելի է խաղալ նաև հետևյալ խաղը. երեխան փակում է աչքերը, իսկ Դուք իրը նետում եք օրինակ հատակին։ Երեխան պետք է գուշակի, թե Ձեր նետած իրը ծա՞նր է, թե՞՝ թեթև։
Կախարդական թաթմանը

2Այդ տարիքում երեխաները սովորաբար ծանոթ են լինում մագնիսի հատկություններին։ Այժմ մնում է ստուգել երեխայի դատողունակությունը։ Քանի երեխան չի տեսնում, մեծահասակը մագնիսը դնում է ձեռքի ափի մեջ և հագնում թաթմանը։ Սեղանի վրա տարբեր իրեր են դասավորված, ներառյալ նաև մետաղական իրեր։ Մեծահասակը ձեռքը սահեցնում է իրերի վերևով, և մի քանի իրեր ձգվում են դեպի ձեռքը կամ կախվում նրանից։ Երեխան պետք է գլխի ընկնի, թե ինչպե՞ս է դա տեղի ունենում և ինքնուրույն կրկնի փորձը։
Ջուրն ընդարձակվում է
Պլաստիկե շիշը կիսով չափ լցրեք ջրով։ Ջրի մակարդակը նշեք որևէ գունավոր ինքնակպչուն ժապավենի կամ նշիչի օգնությամբ։ Շիշը ուղղահայաց դիրքով դրեք սառցախցիկը կամ եթե ձմեռ է, ապա հանեք և որոշ ժամանակ թողեք դուրսը։ Երբ շշի ջուրը սառչի, այն հանեք սառցախցիկից (կամ տուն բերեք) և ուշադրություն դարձրեք, թե ինչքա՞ն է բարձրացել սառած ջուրը։ Պարզվում է, որ սառած ջրի ծավալը մեծանում է։
Սուզվում է, չի սուզվում

3Հարցրեք երեխային, թե նշված իրերից ո՞րն է սուզվում, իսկ որը՝ ոչ։
– փայտ, ապակի, հախճապակի, մետաղ, պենոպլաստ։
Երեխան, իր կենսական փորձից ելնելով, ամենայն հավանականությամբ կպատասխանի, որ մետաղը, հախճապակին ու ապակին սուզվում են։ Առաջարկեք երեխային մի քանի փորձ կատարել։ Վերցրեք ջրով լի թասիկը, պատրաստեք մետաղական, հախճապակե և ապակե տարբեր ձևերի իրեր։
Ապակե և հախճապակե իրերից են՝ հուլունքները, ապակյա տարա, ապակյա տարա հերմետիկ փակված կափարիչով, ափսե, բաժակ, հախճապակե արձանիկ և այլն։
Մետաղական իրերից՝ մեխ, գդալ, պատառաքաղ, թասիկ, կաթսա և այլն։
Իսկ այժմ հերթականությամբ այդ իրերը դրեք ջրի մեջ և երեխային հարցրեք, կլողա՞ այն, թե՞՝ ոչ։ Ակնհայտ է, որ ամաններն, ի տարբերություն մյուս իրերի, կմնան ջրի մակերեսին, եթե «ջուր կուլ չտան» (օրինակ հուլունքը, հախճապակե արձանիկը կսուզվեն, իսկ ապակե տարան, թասիկը կլողան ջրի մակերեսին)։
Փորձի ընթացքում երեխան պետք է հասկանա օրինաչափությունը և եզրակացություն անի. իրերի չսուզվելու հատկությունը կախված է ոչ միայն նրանց նյութից, այլ նաև ձևից։ Իսկ չափսը բացարձակապես կապ չունի։
Այժմ երեխային առաջարկեք հետևյալ փորձը, որը լիովին կամրապնդի այս եզրակացությունը։ Երեխային տվեք մի կտոր փայլաթիթեղ և առաջարկեք այն նետել ջրի մեջ՝ նախօրոք դրան տարբեր տեսքեր հաղորդելով (գնդի, խողովակի, թասիկի և պարզապես հարթ դիրքով)։ Այժմ երեխան կհասկանա, թե ինչո՞ւ մետաղից պատրաստված մեծ նավերը չեն խորտակվում։
Ինչո՞ւ մոմը չի վառվում բաժակի տակ

4Երեխայի հետ մոմ վառեք։ Հարցրեք նրան, թե ինչպե՞ս կարելի է այդ մոմը հանգցնել, առանց փչելու։ Վառվող մոմը կարելի է հանգցնել, այն ծածկելով բաժակով։ Մոմը որոշ ժամանակ անց կհանգչի, քանի որ այրման համար թթվածին է անհրաժեշտ, իսկ բաժակը արգլում է թթվածնի մուտքը։
Բույսերի կյանքից
Այս փորձի ընթացքում երեխան կհասկանա, որ բույսերը լույսի կարիք ունեն։
Անհրաժեշտ է սենյակային լայն տերևներով որևէ բույս։ Վերցրեք երկու փոքրիկ քառակուսի թղթեր (լույսը չպետք է թղթի միջով անցնի)։ Բույսի տերևի վրա իրար ամրացրեք քառակուսի թղթերը՝ մեկը տերևի վերին մակերեսին, իսկ մյուսը՝ տերևի հակառակ մակերեսին, նույն տեղը։ Բույսն այդպես թողեք մի քանի օր։ Մի քանի օր անց թղթերը հեռացնելով, երեխան կնկատի, որ կանաչ տերևի վրա հայտնվել է դեղին քառակուսի հետք։ Այժմ կարելի է եզրակացնել, որ բույսի կանաչ մնալու համար անհրաժեշտ է լույս։

Կարտոֆիլը սովորական ջրի և աղաջրի մեջ
1լիտրանոց տարայով ջրի մեջ կարտոֆիլ դրեք։ Այն կսուզվի։ Իսկ այժմ կարտոֆիլը հանեք և ջրին ավելացրեք 2-3 գդալ կերակրի աղ ու խառնեք, մինչև ջրում լուծվելը։ Կարտոֆիլը նորից դրեք տարայի մեջ։ Այս անգամ այն չի սուզվի, այլ կլողա ջրի մակերեսին։
Պարզվում է, որ աղաջրի խտությունն ավելի բարձր է, քան սովորական ջրինը։ Այդ պատճառով էլ ծովերում լողալն ավելի հեշտ է, քան լճերում ու գետերում։
Փոխում ենք գույնը

9Փոքրիկին պատմեք, որ որոշ նյութեր, իրար խառնվելով, կարող են փոխել իրենց գույնը։
1. Վերցրեք կտրված կարտոֆիլ և յոդի սրվակ։ Երեխային հարցրեք, թե ի՞նչ գույնի է կարտոֆիլի կտրվածքը և ի՞նչ գույն ունի յոդը։ Այնուհետև կարտոֆիլի վրա կաթեցրեք մի կաթիլ յոդ և հետևեք, թե ի՞նչ գույն է ստանում կարտոֆիլը։ Երեխային բացատրեք, որ կարտոֆիլի մեջ հատուկ նյութ կա՝ օսլան։ Հենց օսլայի պատճառով էլ կարտոֆիլը յոդի հետ խառնվելով ընդունեց կապույտ գույնը։
2. Կարտոֆիլի կտրվածքի վրա կաթեցրեք բալի հյութ, հետևեք գունափոխությանը։
3. Վերցրեք բազուկ և նրա հյութից մի քիչ քամեք սպիտակ ափսեի մեջ։ Վերցրեք լիմոնը և նրա հյութից ևս մի քիչ քամեք մեկ այլ ափսեի մեջ։ Հարցրեք երեխային, թե ի՞նչ գույն ունի յուրաքանչյուր հյութը (մուգ կարմիր և անգույն)։ Այնուհետև բազուկի հյութի վրա լցրեք մի քանի կաթիլ լիմոնի հյութ և հետևեք գունափոխությանը։
Եռալ առանց կրակ
Վերցրեք 0.5լ-ոց պլաստիկ շիշ։ Այդ շիշը դրեք ափսեի կամ սկուտեղի վրա և նրա մեջ մի քիչ ջուր լցրեք։ Ջրի վրա ավելացրեք 1 թեյի գդալ կերակրի սոդա, շիշը թափահարեք, ապա այդ խառնուրդի վրա ավելացրեք լիմոնի աղ։ Շշի պարունակությունը կսկսի «բուռն եռալ»։ Դրա պատճառը ածխաթթու գազն է, որն առաջանում է սոդայի և լիմոնաթթվի փոխազդեցության հետևանքով։
Աղե բյուրեղներ

5
Մի տարայի մեջ պատրաստեք աղի հագեցած լուծույթ (ջրի մեջ պետք է այնքան աղ լցնել, մինչև այն դադարի լուծվել)։ Վերցրեք բրդյա թելը և նրա մի ծայրն իջեցրեք տարայի հատակը, իսկ մյուս ծայրն ամրացրեք դրսում։ Մի քանի օրից բրդյա թելի վրա աղաջրից առաջացած բյուրեղիկներ կհայտնվեն։

Բնագիտական ստուգատեսին ընդառաջ

IMG_20150120_155721

Առաջադրանք -փորձեր

Պղպջակների առաջացում

Հրաշագործ արդուկը

Հրաբուխ

Ինպես առաջացան զարմանահրաշ պղպջակներ

ինդիկատոր

Զգայուն մազեր

Բյուրեղի սատացումը

Արյուն մղող սիրտը

 

Բնագիտական փորձ կաթով

Սաթինե Տեր-Պետրոսայանը ներկայացնում է իր կատարած բնագիտական փորձը: