Հանելուկներ բույսերի մասին

14368861_1180857025326663_8667258972138935766_n

Հանելուկներ ծառերի ծաղիկների,բույսերի մասին:

Գլխարկը կապույտ,

Շապիկը կանաչ

Մի փոքրիկ ծաղիկ

Ամենիս ճանաչ:

 

Ո՞ր ծաղիկն է կլորերես,

Օգտակար են սերմերը մեզ,

Շատ է սիրում արեգակին,

Միշտ նայում է նրա դեմքին:

Անտառի տերը,

Անտառի արքան,

Նրան դարերը

Թվում են վայրկյան:

Դաշտի զարդն է,

Գույնը՝ ալ,

Ամեն այտին

Սի սև խալ:

Այն ի՞նչն է,ի՞նչը,

Հուըն անուշ,

Ինքը՝ կարմիր,

Կոթը փուշ:

 

Թեև նա չունի

Ատամ ու բերան,

Բայց քեզ կկծի,

Թե ձեռք տաս նրան:

 

Ձեռքեր չունի ՙ

Ծափ է տալիս,

Քամու երգին

Չափ է տալիս:

Ձյան սպիտակ օրորոցից

Ինչպես մանուկն իր մոր ծոծից,

Ո՞ր ծաղիկն է մեզ հյուր գալիս,

Գարնան գալը իմաց տալիս:

 

Դուք բոլորդ գիտեք նրան,

Ունի ճկուն բարակ իրան,

Բնակվում է ճահիճներում

Ու Ձեզ համար սրինգ դառնում:

 

Թեև ոչ մի ներկ

Չունի իր ձեռքում,

Բայց ամենուրեք

Կանաչ է ներկում:

Այն որ ծառը

Բարձր է փղից,

Իսկ պտուղը

Փոքր է ձվից:

Ի՞նչն է ցրտին մերկանում,

Ամռան ծոգին հանգնվում:

 

Ի՞նչն է ջրում կյանք առնում,

Մետաքս ու թուղթ է դառնում,

Դառնում ընտիր դեղանյութ,

Ձկնիկներին լավ սնունդ:

 

Վաղ գարունքին ճյուղին թառում,

Արեգակին աչք է հառում,

Ու մի օր էլ պայթում է նա,

Ու պայթունով նոր կյանք առնում:

 

Մի օր մտա ես անտառ,

Առվի ափին տեսա ծառ,

Տխուր- տրտում սոսափում,

Ասես արցունք էր թափում:

 

Մանուշակ,արևածաղիկ,կաղնի,կակաչ,վարդ,եղինջ,ծառ,ձնծաղիկ,եղեգն,մամուռ,ջրիմուռ,բողբոջ ուռենի,կաղնի ,ծառ:

 

 

 

 

 

Оставьте комментарий