Սենյակային Զարդաբույսերի խնամքը

Բնագետիկներ խմբի մի քանի անդամներ շատ են սիրում զբաղվել սենյակային բույսերի խնամքով ու բազմացմամբ:

Իրենց հանգստիը բույսերի հետ աշխատանքն է:Այս օրերին դպրոցում բնագիտական գործունեություն իրականացնող սովորողները հիմնականում զբաղված են դպրոցի ծաղիկների խնամքով,քանի որ ձմառն տաք և սառը օդի տատանումից շաղիկները հաճախ են ունենում խնամքի կարիք:Նրանք բույսերի հիվանդ և չորացած տերևներն են հեռացնում,փխրեցնում,ջրում ծաղիկները՝տերևները մաքրում փոշուց,իսկ վերջում դատարկ թաղարներում վերատունկ անում:Եթե ուզում եք ,որ սենյակային զարդաբույսերը ուրախություն պատճառեն Ձեզ,ապա նրանց տվեք մի փոքր սեր և հոգատարություն:

Հավատացնում ենք, որ կարճ ժամանակ անց քո կանաչ բարեկամը մեծ ուրախություն ու հրճվանք կպատճառի քեզ բացվող ամեն մի նոր տերևով կամ ծաղկով: Քեզ համար աննկատելիորեն կավելանա պատուհանագոգին դրված ծաղկամնների թիվը: Եվ եթե պատահաբար որևէ զարդաբույսի ընձյուղը կոտրվի, համոզված ենք, որ այն դեն չես նետի, կդնես բաժակով ջրի` արմատակալելու համար:
Զարդաբույսը գնելիս չմոռանաս հետաքրքրվել դրա աճի և խնամքի առանձնահատկությունների մասին:
Ցանկանում ենք Ձեզ մի քանի խորհուրդներ տալ սենյակային զարդաբույսերի խնամքի վերաբերյալ:
Զարդաբույսը պետք է պետք է ջրել այն ժամանակ, երբ ծաղկամանի հողը թեթևակի չորանում է: ինչպես հաճախակի և առատ, այնպես էլ ուշ-ուշ և քիչ ջրելը հանգեցնում է առողջ բույսի թուլացմանը, հաճախ` նաև ոչնչացմանը: Շատ ջրելուց բույսի արմատը նեխում է, իսկ տերևները դեղնում,թափվում են: Բոլոր զարդաբույսերը աճի և ծաղկելու շրջանում առատ ջրելու կարիք ունեն:
Ջրելիս ջուրը ծաղկամանի մեջ մի քանի անգամ և քիչ-քիչ քանակով:
Չի կարելի զարդաբույը ջրել ծորակից հոսող սառը ջրով, ջուրը պետք ` ունենա սենյակային ջերմաստիճան:
Առանց լույսի բույսերի գոյությունն անհնարին է: Զարդաբույսերի մեծ մասի նորմալ աճի և զարգացման համար բարենպաստ տեղ են դեպի արևելք, հարավ և արևմուտք նայող պատուհանագոգերը: Միշտ պետք է հիշել, որ արևի ուղիղ ճառագայթները խունացնում են տերևները, դրանց վրա նույնիսկ կարող են այրվածքներ առաջանալ: Իսկ մշտկան անբավարար լույս ստացող բույսերը շատ վատ են աճում, առաջացնում են մանր տերևներով բարակ ընձյուղներ : Իհարկե, սենյակային զարդաբույսերի մեջ կան նաև ստվերադիմացկուն տեսակներ, որոնք լուսավորության պակասի դեպքում էլ նորմալ աճում են և շատ գեղեցիկ են, օրինակ` ֆիկուսը:

Оставьте комментарий