«Կանաչ մոլորակ» նախագիծ

 

 

Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողների  հետ միասին տարբեր նախագծեր ենք փորձում իրականացնել:Այս պահին առանձնացրել ենք մի  նախագիծ` «Կանաչ մոլորակ»:«Կանաչ մոլորակ» նախագծի շրջանակներում սովորողների հետ միասին սկսեցինք ծաղկատունկ անել, կտրոներ բազմացնել,վերատունկ անել,բայց  ծաղկատունկի օր կամ շաբաթ չենք հայտարարել, այլ ամբողջ տարին տրամադրում ենք դրան:Այն անընդահատ աշախատանք է,որը մենք ոչ թե միջոցառում այլ կրթական խնդիր ենք դիտել:Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր սովորող մեկ ծաղիկ կամ թուփ է բերել և տնկել :

Բույսերը տնկելուց անմիջապես հետո սկսվեց դիտարկման փուլը. երեխաները սիրով

են խնամում ու հետևում իրենց բույսին:Մեկ շաբաթվա ընթացքում 40 թաղար ծաղիկ ենք վերատունկ արել:Այսքանով չի ավարտվում մեր աշխատանքը. Հիմա յուրաքանչյուր սովորող իր տնկած ծաղկի, բույսի մասին տեղեկություն է հավաքում հանրագիտարանից, ինտերնետից և փորձում ենք ստեղծել ծաղիկների  հանրագիտարան:Նյութերը պարբերաբար կհապարակենք բլոգներում և կայքեում:

«Կանաչ մոլորակ» նախագիծ զուգահեռ իրականացնելու ենք «Մաքուր համայնք նախագիծը» իրականացնում ենք հետևյալ կերպ. առանձնացնելու ենք թափոների հետևյալ տեսակները.

  • Թղթի թափոն
  • Պոլիէթիլենի թափոն
  • Հացի մնացորդ
  • Ստվարաթղթի թափոն
  • Ապակե տարա

Նախագծին մասնակցում են դասավանդողները, սովորողները, ծնողները:

Յուրաքանչյուր թափոնին համապատասխան աման է տեղադրված, դպրոցի սրահում, որտեղ էլ հավաքում ենք համապատասխան թափոները:

Թափոների մի մասը օգտագործում ենք ուսումնական գործունեության ժամանակ, իսկ մյուս մասն էլ հանձնում համապատասխան կենտրոներին:

Օրինակ` պոլիէթիլենային շշերից ծաղկի թաղարներ ենք պատրաստում, ստվարաթղթերը օգտագործել ենք  դիզայնի մեջ և այլն:

Սովորողները իրենց հավաքած թափոները կշռում, գրանցում են նախօրոք կազմված էջերի վրա, և արդյունքում կազմում վարժություններ, խնդիրներ ու որպես ուսումնական նյութ օգտագործում դասաժամին:

 

Մեր կանաչ բարեկամների մասին

1 սերմ+ 1 ծաղիկ+ 1 թուփ…

Այլտրանքային կաԽովի թաղարներ

Սենյակային Զարդաբույսերի խնամքը

«Ծաղկաձոն»

Բացօթյա գործնական դաս Գերալդ Քյոլլերի հետ

Ծաղկատունկ

 

Оставьте комментарий